Ուկրաինայի հատուկ նշանակության «Դոնբաս» գումարտակը պաշտոնապես հայտարարել է իր շարքերում մոբիլիզացիայի մասին, որի նպատակը հնարավորինս շատ կամավորների ներգրավումն է, հայտնում է «Դոնբաս» գումարտակի մամուլի ծառայությունը:
Գումարտակի աշխատանքների հիմնական ուղղությունները կլինեն հետախուզական, հակադիվերսիոն, գրոհային գործողությունները, պետական սահմանների պաշտպանության ուժեղացումը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Արդեն մշակվել է մարտիկների պատրաստման ուսումնական ծրագիր:
Ավելի վաղ ՆԳ նախարար Արսեն Ավակովը հանդիպել էր գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոյի հետ եւ պայմանավորվել «Դոնբաս» գումարտակի բազայում հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին:





























