Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Մայիսի 29-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը իրազեկում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի եւ ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլեւ մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը եւ բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր: Բանակում արձանագրված դեպքերի եւ պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից: Ստորեւ ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների եւ վիրավորում սատացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում եւ հետեւանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության եւ պաշտոնյաների կառումպացվածության:
Ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի: Սակայն մենք նախընտրում ենք տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար Ձեզ տրամադրել ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն ազգանուններով:
Զոհեր- փ/գ-տ Էլդար Վելի օղլու Մամեդով, փ-գ/տ Նաթիգ Մալըեւ, Գում. հրամ., մ-ր Էմիլ Ալիհուսեին օղլու Ասկերլի, Մայոր Բեքիր Էվազ օղլու Ռահիմով, Սպա Էլչին Թաղի օղլու Նազարով, կ-ն Ֆիքրետ Ակիֆ օղլու Մամեդով, կ-ն Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարով, կ-ն Ջեյհուն Ջալիլ օղլու Օրուջալիեւ, լ-նտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզով, ենթ. Ռաուֆ Իբրահիմով, ենթ. Սամիր Սարհան օղլու Ալեքբերով, ենթ. Խուդավերդի Ֆարհադ օղլու Աբիլով, կրտ. ս-նտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաեւ, Ռահիմ Նայիլ օղլու Իսմայիլով, Մազահիր Մահիր օղլու Աբդուլլաեւ, Ռուսթամ Ֆիրուդին օղլու Գուլիեւ, Ջոշգուն Էլշադ օղլու Ռզաեւ, Աքփեր Աջար օղլու Ալիեւ, Էշգին Ֆիրադդին օղլու Գուլիեւ, Էլչին Զաքիր օղլու Զեյնալով, Էլվին Չինգիզ օղլու Հասանով, Ալիսահիբ Ալիբակատ օղլու Քերիմով, Հեյբաթղուլու Մաղսուդ օղլու Ազիզով, Ակիֆ Այդըն օղլու Բախշիեւ, Ինթիգամ Իլհամ օղլու Իսմայիլով, Սեյֆեդդին Նավայի օղլու Քերիմով, Նովրուզ Ղուրբան օղլու Աբդուլլաեւ, Էլվին Ռյուսխատ օղլու Բազիրլի, Թարիել Մամոդով, Նիջաթ Հաջիզադե, Ֆիրդովսի Ֆիքրետ օղլու Նասիբով, Քյամրան Ռաֆիգ օղլու Ռասուլով, Էթիբար Աբդուլքերիմ օղլու Ալիեւ, Էլմյադդին Սադըղով, Սամիղ Սուլթան օղլու Մամեդով:
Վիրավորներ- Աբբաս Ալմիրզա օղլու Մամեդով, Ազեր Աքիֆ օղլու Նուրիեւ, Էլհան Միրզոեւ, Թափլըգ Ֆիրդովսի օղլու Ահադլի, Ռավան Արիֆ օղլու Ալիզադե, Նիջադ Վյուղար օղլու Նաջաֆով, Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնով, Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնով, Վասիֆ Շամիլ օղլու Սուլեյմանով, Հաբիբ Բախտիյար օղլու Իսմայիլով, ավ. լ-նտ Նիզամի Նազիմ օղլու Գուլիեւ, Էլնուր Սահիբ օղլու Ահմեդով, Ավ. լ-նտ Սամիր Մամեդով, Նաջաֆղուլու Գուլիեւ, Սադիղ Նուրադդին օղլու Ամիրով, Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլի, Նիյամեդդին Գասըմ օղլու Նուրիեւ, Նովրուզ Զեյնալով, Էլմիր Սարդար օղլու Հուսեյնով, Ենթ. Վասիֆ Գոջա օղլու Հասանով, Ֆարիդ Բախշիեւ, Ռահիդ Սաթթար օղլու Ասկերով, Քենան Մամեդզադե, Զ/մ հրամանատարի տեղակալ Ռամին Ալիեւ, Ռաշադ Մամեդով, Բահրուզ Մամեդալի օղլու Մուսաեւ, Ալի Փանահ օղլու Միրզոեւ, Ազեր Էյուբ օղլու Իսկենդերզադե, Մուրսալ Իբրահիմ օղլու Զուլֆուգարով, Սադիղ Միսիրխան օղլու Ջաբրաիլով, Էմին Թալըբ օղլու Թալըբով, Էլմիրադ Ղուրբանալիզադե, Ասիմ Ղուլիեւ, Քյամրան Ռուստամ օղլու Ջալիլով, Ջեյհուն Ալլահվերդի օղլու Խուդավերդիեւ, Էլնուր Ալի օղլու Մեջիդով, Նասիմի Ռուստամով, Նիջաթ Հասանով, Վյուսալ Աբբասով, Սադիղ Մեհդիեւ, Ռաուֆ Աբբասով, լ-նտ Արիֆ Օրուջ օղլու Յուսիֆով, լ-նտ Օրհան Ղուրբանով, Կրտ. ս-նտ Ազամաթ Մամեդով, Ջավանշիր Խաֆիեւ, Էլշան Ալիեւ, Էմին Կազըմով, Սադիղ Վալեհ օղլու Ահվերդիեւ, Ենթ. Մուրադ Ասիֆ օղլու Մամեդով, Թուրալ Էլդար օղլու Իսաղով, Միրզա Ասիֆ օղլու Միրզալի, Կ-ն Անար Մեհման օղլու Ռահիմով, Թեբրիզ Մեհման օղլու Ահմեդով, Մեհման Դադաշբալա օղլու Ամիրզազադե:
Հատկանշական է, որ վերոհիշյալ կորուստների մեծ մասը ինքնասպանություն եւ ինքնախեղում կատարած զինծառայողներ են, որոնց թվական ցուցանիշը, ըստ ադրբեջանական «Դոկտրինա» վերլուծական կենտրոնի, ամենաբարձրն է վերջին 10 տարվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:





























