«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է գործել 60-ամյա Սերյոժա Խաչիկի Մխիթարյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում: Դատապարտյալը կախվել է, նրա վրա բռնության հետքեր չկան:
«Սերյոժա Մխիթարյանը դատապարտվել է ազատազրկման՝ 15 տարի ժամկետով 2006 թվականին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի, 2-րդ մասի, 1-ին և 5-րդ կետերով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:





























