Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն դաշնակիցների` Նորմանդիայում ափհանման 70-րդ տարեդարձի առթիվ հունիսի 6-ին Ֆրանսիայում կազմակերպվելիք միջոցառման շրջանակում երկկողմանի հանդիպում կազմակերպելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Տեղեկությունը Պորոշենկոյի մամուլի ծառայությունն է տարածել:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս հիշյալ միջոցառմանը մասնակցելու հրավեր էր հղել Պորոշենկոյին: Լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջինս նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու մտադրություն ունի:





























