Մայիսի 27-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Դավիթ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 6-ից հետախուզվում էր խարդախության փորձի եւ խարդախության մեղադրանքներով: