Օրերս 1970 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին եւ կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
1963 թ. ծնված Հայկ Ս.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 54, 5.45 մմ տրամաչափի 175 փամփուշտ եւ երկու դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
1960 թ. ծնված Վանիկ Ա.-ն օրերս ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է լուսարձակող ազդանշանային սարք /ռակետնիցա/ եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 94 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:





























