Սերժ Սարգսյանն Աստանայում իրեն պահեց ոչ պետության ղեկավարի պես: Այդ մասին մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսության խորհրդի նիստը, որին մասնակցել էր նաեւ հայկական պատվիրակությունը:  

«Ես տեսա, թե որքան վստահ էին մյուս երկրների առաջնորդները: Դա երեւում էր իրենց տեսքից, ինտոնացիայից: Եւ ինձ համար տհաճ էր, որ իր երկրում կա ղեկավար, ով չի զգում, որ ղեկավար է: Չի զգում ժողովրդի շունչը: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար հարմար պահ է հրաժարական տալու համար»,- ասել է Մանուկյանը: