Ոստիկանությունը հերքում է ԱԻՆ-ի տեղեկությունը, ըստ որի մայիսի 30-ին Գորիսում մահացած 33-ամյա տղամարդն ինքնասպան է եղել. ոստիկանությունը կատարվածը գնահատում է որպես դժբախտ պատահար։
Ոստիկանության Գորիսի տարածքային բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ Վարդան Ղ.-ն չորս ընկերների հետ սրճարանում է եղել Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքում։ Նա իրեն վատ է զգացել, հեռացել է ընկերներից, մոտեցել դիտակետին և ընկել ձորը:
Տղամարդն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս դուստր:
Դեպքի վերաբերյալ նախաքննություն է իրականացվում:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով ԱԻՆ Փրկարար ծառայությանը, տեղեկացրել էր, որ մայիսի 30-ին, ժամը 07.26-ին տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Դիտակետ» կոչվող տարածքում, քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով ձորից:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին:





























