ՌԴ հարավային ռազմական օկրուգի` Հայաստանում տեղակայված ռազմաբազայի կաթսայատների եւ ծառայողական բնակֆոնդի վերանորոգմանը եւ սպասարկմանն ուղղված համալիր միջոցառումներ են ընթանում: Ինչպես ՀՌՕ մամուլի ծառայությունից են NEWS.am-ի թղթակցից հայտնել, ավելի քան 500 օբյեկտներում կանոնակարգային աշխատանքների իրականացում է նախատեսվում:
Միաժամանակ սահմանապահ ուղեկալներում փայտի եւ այլ կարծր վառելանյութերի պահեստավորման աշխատանքներ են ընթանում:




























