Աբխազիայի ընդդիմությունը Սուխումիի քաղխորհրդի նախագահ Կոնստանտին Պիլիային քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել: Տեղեկությունը, երկրի Ժամանակավոր ժողովրդական խորհրդի մամուլի ծառայությանը վկայակոչելով, «Ապսնպրես» գործակալությունն է տարածել:
Պաշտոնապես քաղաքի վարչակազմի ղեկավար է համարվում Ալիաս Լաբախուան:
Հիշեցնենք` մայիսի 27-ին ընդդիմությունը հանրապետության ժամանակավոր կառավարման պատասխանատվությունը ստանձնելու որոշման մասին էր հայտարարել: Նախագահ Անկվաբն, ի պատասպան, նախաձեռնությունը պետական հեղաշրջման փորձ էր որակել:





























