Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Մաքսային միության անդամ-երկրների ղեկավարներին ուղղված նամակը եվրասիական ինտեգրման` Հայաստանի համար շահավետության ապացույց է հանդիսանում: Լրագրողներին ուղղված այս հայտարարությամբ մայիսի 30-ին խորհրդարանում ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է հանդես եկել` մեկնաբանելով Աստանայում` Մաքսային միության անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը Իլհամ Ալիեւի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից ընթերցված նամակը:

«Ակնհայտ է, որ Հայաստանն իր ազզային շահերից ելնելով է եվրասիական ինտեգրման ճանապարհն ընտրել: Նույնչափ էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը, փորձելով խոչընդոտնել ստեղծել գործընթացի ճանապարհին, քաջ գիտակցում է դա: Ալիեւի նամակը պատասխան է` ուղղված եվրասիական ինտեգրման բոլոր սկեպտիկներին: Մեր հարեւանները հաշվել են, թե ինչ առավելություններ կարող է Հայաստանը ստանալ` թե տնտեսական, մարդասիրական, ռազմատեխնիկական եւ թե քաղաքական ոլորտներում: Գործընթացը խոչընդոտելու փորձերը հենց դրանով էլ բացատրվում են», - ընգծել է նախարարը:

Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիեւ կողմից հասցեագրված նամակի մասին էր հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն ընդունելու կոչ է արվում: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: