Քալիֆորնիայի օրենսդիր ժողովը միաձայն ընդունել է օրինագիծը, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը դպրոցի 7-12-րդ դասարանների կրթական ծրագրում:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից, օրինագիծն այժմ կփոխանցեն Քալիֆորնիայի Սենատի գործընթացային հարցերով հանձնաժողովի քննարկմանը:

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջ են քաշել Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Քաչո Աչաջյանը: Այն ընդգծում է նրանց հակվածությունը հայոց ցեղասպանության ուսուցման համակարգային մոտեցմանը:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, օրինագիծը ներառում է հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը ուսումնասիրվող նյութրի ցանկում, եւ այն միաձայն հաստատվեց Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի կրթության հանձնաժողովի կողմից: