Մայիսի 30-ի գիշերը անհայտ անձինք «Ռուսական ռադիոյի» Կիեւի գրասենյակի ուղղությամբ «Մոլոտովի» կոկտեյլներ են նետել: Տեղեկությունը ռադիոկայանի գլխավոր տնօրեն Սերգեյ Կուզինն է տարածել:

«Գիշերը գրասենյակի ուղղությամբ հարձակում է իրականացվել: Կոկտեյլներ են նետել… Բռնկված հրդեհը սեփական ուժերով ենք մարել: Շնորհակալություն ոստիկանության տղաներին, 5 րոպեի ընթացքում ժամանեցին: Մեր անվտանգության ծառայությունն էլ լավ աշխատեց: Բոլորը ողջ ու առողջ են», - գրել է նա Facebook-ի իր էջին:

«Միջադեպի պատճառը, ըստ հիմնական վարկածի, այն է, որ հրաժարվել ենք կանանց մասին ինչ-որ տաղանդավոր նախագիծ ֆինանսավորել», - հավելել է գլխավոր տնօրենը:

Կիեւի իրավապահների արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում: