Հայաստանը պետք է հստակ մատնանշի Ղարաբաղի կարգավիճակը, մայիսի 30-ին խորհրդարանում  լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա հիշեցրել է, որ ինքն այդ մասին խոսել է նաեւ այն ժամանակ, երբ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրման  փուլում էր: «Առանց ճշգրիտ նշելու, թե որտեղ է լինելու Ղարաբաղը, մենք իրավունք չունենք որոշակի քայլեր անել: Կան  ուրիշ տրամադրություններ, որոնք ես ասացի: Սակայն չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում է», - ասել է ընդդիմադիրը:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, որը ընթերցել էր վերջինիս ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբայեւը, Ռուբեն Հակոբյանն ընդգծել է. «չի կարելի վիրավորել որեւէ մեկին՝ պայմաններ առաջ քաշել համար: Մեր պայմանը Հայաստանի եւ Ղարաբաղի շահերն են, եւ մենք պարտավոր ենք պաշտպանել դրանք»:

Հիշեցնենք, Աստանայում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին  Նազարբաեւը հայտնել էր Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր արվում Հայաստանին ԵՏՄ ընդունել իր ճանաչած սահմաններով: Դրանից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր կարճ ժամկետում բոլոր փաստաթղթերը ստորագրելու անհրաժեշտության մասին՝ փաստացի արհամարհելով Ալիեւի նամակի մասին հայտարարությունը: