Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հունիսի 8-ին կհանդիպեն Վատիկանում՝ Հռոմի պապի հրավերով:

Ավելի վաղ փոխանցվել էր, որ  Ֆրանցիսկոսը Սուրբ երկիր իր առաջին ուխտագնացության ժամանակ (մայիսի 24-26) Պերեսին եւ Աբասին հրավիրել էր «խաղաղության համատեղ աղոթքի»: Երկու քաղաքական գործիչներն էլ ընդունել էին  հրավերը:

Ըստ Իտալիայում Արաբական համայնքների միության նախագահ Ֆոադ Աոդիի՝ հանդիպումը կարող է «շրջադարձային կետ եւ պատմական հնարավորություն» դառնալ՝ պաղեստինա-իսրայելյան հիմնախնդիրը լուծելու համար:  Ապենիններում արաբական եւ մահմեդական սփյուռքը պապի նախաձեռնությունը «մեծգոհունակությամբ» է ընդունել, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ANSA-ն: