Սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դեռ չի դադարեցրել հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ ցմահ ազատազրկվածի վիճակը առողջական վիճակը նորմալ է, ոչ մի խնդիր չունի:
Նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանը հաղադուլը սկսել է մայիսի 13-ից՝ այս կերպ բողոքելով, որ չի վերանայվում իր գործը:
Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչեւ ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. առմանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զիված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային եւ պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Ըստ մեղադրանքի, բանդան իրականացրել է 1992թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի եւ նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, ուղեւոր Ժորա Իսահակյանի, վարորդ Հակոբ Ունիկյանի սպանությունները:



























