Ամերիկայի հայ դատի գրասենյակի ակտիվիստները Մերիմաքում հանդիպել են ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Նիկի Թսոնգասի հետ: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի արեւելյան մասնաճյուղում:

Հանդիպման ժամանակ կազմակերպության համանախագահ Արամ Ճգնավորյանը, Սթիվեն Դուլգարյանն ու Թոմ Վարդապետյանը մի շարք հարցեր են քննարկել կոնգրեսականի հետ: «Որպես ԱՄՆ-ի կոնգրեսում հայկական հարցերի խմբի անդամ՝ անհամբեր սպասում եմ երկու երկրների փոխադարձ շահերին միտված հետագա աշխատանքներին»,- ասել է Նիքի Թսոնգասը:

Ամերիկահայ կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են հայերի աջակցության հարցը, որոնք ստիպված են եղել հեռանալ Քեսաբից: Նրանք կոչ են արել պաշտպանել Ներկայացուցիչների պալատի բանաձեւի նախագիծը, որը ենթադրում է քրիստոնեական եկեղեցիների վերադարձ փոքրամասնություններին: Քննարկվել են ԼՂՀ-ին հումանիտար օգնության, հայ որբերի գորգի ցուցադրման վերաբերյալ հարցեր: