Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում դրական է գնահատել Ղրիմի թաթարների վիճակի բարելավմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները:
«Թուրքիայի վարչապետը դրական է գնահատել Ռուսաստանի նախագահի ընդունած որոշումները՝ Ղրիմի թաթարների վիճակը բարելավելու, Ղրիմի հասարակաքաղաքական կյանքում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու վերաբերյալ: Պայմանավորվել են կապ պահպանել այդ հարցերի շուրջ», - նշվում է Կրեմլի մամուլի հաղորդագրությունում:




























