Սանկտ Պետերբուրգում կյանքին հրաժեշտ է տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Մակարովան: Kino-teatr.ru կայքի փոխանցմամբ, 92-ամյա Մակարովայի մահվան պատճառը, ինչպես նաեւ հուղարկավորության օրը եւ վայրը դեռեւս չի հաղորդվում:
Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի դերասանուհին բազմաթիվ ֆիլմերում է խաղացել: Դրանց թվում ենք «Քաղքենիները», «Խանուման», «Երկու կապիտանը», «Աղջիկն ու կոկորդիլոսը», «Մեռյալ հոգիները» եւ այլն:





























