Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ծագումով հայ 67-ամյա տղամարդ է զոհվել վրաերթի հետեւանքով. սա արդեն երրորդ պատահարն է Գլենդելու այս տարվա ընթացքում, որի հետեւանքով տարեց հայ է զոհվում:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը,  Հարություն Բասմաջյանին վրաերթի են ենթարկել չնշված հետիոտնային անցումի վրա: Նա գլխի լուրջ վնասվածք է ստացել եւ վախճանվել է Լոս-Անջելեսի բժշկական կենտրոնում: Պարզվել է, որ 62-ամյա կինը, ով մեքենայի ղեկին էր, սթափ վիճակում է եղել: Նրան չեն ձերբակալել, բայց հետաքննությունը շարունակվում է:

Գլենդելի ոստիկանությունը որոշել է հունիսի 5-ին համայնքի հետ հանդիպում անցկացնել երթեւեկության անվտանգության հարցի կապակցությամբ:

Նշենք, որ 2008թ.-ին Գլենդելում 22 ավտոպատահար է տեղի ունեցել: 23 զոհերից 11-ը 80-90 տարեկան հասակի էին, 5-ը՝ 50-60 տարեկան հասակի: