Երեւանի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 2/Ա շենքի բակում, մայիսի 29-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Մայիսի 29-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























