Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 16.09-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այրվում է գնացքի վագոն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է գնացքի չշահագործվող 1 վագոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել՝ 18.20-ին: