Մոսկվայում քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ավազակության վերաբերյալ խմբակային ծեծկռտուքի փաստ առթիվ, որը տեղի է ունեղել մայիսի 26-ին «Մոսկվա Սիթի» շինհրապարակում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, միջադեպի հետեւանքով ոստիկանության աշխատակիցները ոստիկանության տարածքային բաժանմունքներ են հասցրել մոտ 450 միգրանտի:
Նրանց կստուգեն օպերատիվ բազաներով նախկինում հանցագործությունների մասնակցության կապակցությամբ: Բացի այդ, ոստիկանները սկտուգեն տվյալ քաղաքացիների կողմից միգրացիոն օրենսդրության եւ ՌԴ տարածքում աշխատանքային գործունեության ծավալման կանոնների պահպանումը:
Մանրամասնորեն կստուգեն նաեւ տվյալ համալիրի շինարարությամբ զբաղվող կազմակերպության կողմից աշխատանքային օրենսդրության պահպանումը:





























