«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ ի վերջո արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկություններին: «Այո, նման հանդիպում եղել է»,- ասաց Սողոմոնյանը: Նա փոխանցեց նաեւ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, վերջինիս վարչապետ դառնալուց մի քանի օր անց: Թե ինչ հարցեր են քննարկվել, Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել: «Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ է քննարկվել»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























