Ինդոնեզիան արդեն մյուս ամիս Հյուսիսային Սումատրա նահանգի Սարուլա վայրում կսկսի աշխարհում ամենախոշոր երկրաջերմային էլեկտրակայանի շինարարությունը` 1,6 միլիորդ դոլար արժողությամբ եւ 330 մՎտ հզորությամբ, փոխանցում է  Jakarta Globe թերթը:

Ֆինանսավորումն իրականացնելու են Ասիական զարգացման բանկը են Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը՝ Bank of Tokyo-Mitsubishi UFJ Ltd-ի, ING Bank NV-ի, Societe Generale-ի, Sumitomo Mitsui Banking Corportation-ի, Mizuho Bank Ltd-ի եւ National Australia Bank-ի աջակցությամբ: Սպասվում է, որ  էլեկտրակայանի բաժնետոմսերի քառորդական մասերը պատկանելու են  ճապոնական Itochu Corporatio-ին եւ  Kyushu Electric Power Company-ին, 37,5% -ը` Ինդոնեզիայի Medco Power-ին, իսկ 12,5% -ը` Ormat Technologies Inc-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինդոնեզիայում կա 500-600 հրաբուխ, որոնցից 129-ը` ակտիվ: Սակայն համարվում է, որ այդ երկրին է բաժին ընկնում համաշխարհային էներգետիկայում օգտագործվող ստորգետնյա ջերմության 40%-ը, դեռեւս օգտագործվում է միայն  այդ հսկայական ներուժի աննշան մասը: