Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը զգուշացրել է երկրի արեւելքի մի շարք շրջաններում թռիչքների վտանգավորության մասին՝ Սումբավա կղզու հյուսիսարեւելյան մասում Սանգեանգ հրաբխի ժայթքման կապակցությամբ, փոխանցում է Detik.com-ը:
Ըստ կայքի տվյալների՝ որոշ ավիաընկերություններ հետաձգել են չվերթները, սակայն Սումբավային ամենամոտ գտնվող Բիմա քաղաքի եւ Բալիի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով: Ընդ որում՝ արտաժայթքված մոխիրն արդեն հասել է Բիմա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սինգեանգի աճող ակտիվություն դիտվում էր այս տարեսկզբից: Կղզի-հրաբուխը Սումբավայի բնակիչներն օգտագործում են գյուղատնտեսական նպատակբերով, այն մշտական բնակչություն չունի:





























