Աֆղանստանի հարավ-արեւելքում Գազնի նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 5 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդել են երկրի ՆԳՆ-ից:
Ոստիկանության տվյալներով՝ հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից մեկը պայթել է ինքնաշեն ֆուգասից:
Զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են: Ողբերգության վայրում աշխատում են բժիշկները: ՆԳՆ-ում նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խմբավորումներից ոչ մեկը չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:





























