Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատանքը հաճույքով է անում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին նախարարը:

«Սա մի աշխատանք է, որը ես հաճույքով եմ անում: Տեսե՞լ եք ինձ փողոցում վատ վիճակում, որ դժվարություն ունենամ նախարարի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե նախարարից ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելը պաշտոնի իջեցում է, Հրայր Թովմասյանն ընդգծեց. «Ոչ մեկը ոչ մի անգամ ամբողջ կյանքում նախարար չի լինում: Գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի աշխատանքը շատ պատվաբեր է, պատասխանատու, ոչ պակաս կարեւոր, քան նախարարինը: Առաջիկայում դա կտեսնեք»:

Այլ հարցերի ԱԺ աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը նոր աշխատանքի է անցել մայիսի 26-ից: Այս պաշտոնում փոխարինեց Գուրգեն Դումանյանին, որը մայիսի 15-ին նշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ: