Ոստիկանության Արաբկիրի բաժնում, մայիսի 21-ին, ժամը 13.00-ին, 38-ամյա Ասատուր Հ.-ն հաղորդում է տվել, որ 2013 թ. դեկտեմբերին իր ծանոթ Սուսաննան Երեւանի Թբիլիսյան խճուղու 7 շենքի բնակարաններից մեկում իրենից վերցրել է ընդհանուր 741.900 դրամ արժողության կանացի հագուստեղեն` վաճառելու եւ գումարն իրեն վերադարձնելու պայմանով, սակայն հետագայում իրեն տվել է ընդամենը 480.000 դրամ, իսկ մնացած 261.000 դրամը հրաժարվում է վերադարձնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սուսաննան 41-ամյա Շուշանիկ Ս.-ն, որը մայիսի 30-ին, ժամը19.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:





























