Մայիսի 30-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 30 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 11-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:





























