2013թ. բնության պահպանությանն ուղղված ծախսերը կազմել են 4,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով 11.1 մլն դոլար - խմբ.): Այդ մասին մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2013-ի բյուջեի կատարողականը:

2012թ.-ի համեմատությամբ 2013թ. ծախսերը կրճատվել են 34.36%-ով (2.4 մլրդ դրամ), ինչը հիմնականում պայմանավորված է 2012թ. Սեւանա լճի պահպանության համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) վարկային եւ գրանտային ծրագրերի ավարտով:

Կենսատեսակների պահպանության եւ բնապահպանության ծրագրերին ուղղվել է 3.1 մլրդ դրամ (նախատեսվածից 02.1 %): Օդի աղտոտման դեմ պայքարի ծախսերը կազմել են 129.4 մլն դրամ, իսկ Սեւանա լճի ջրերում մերձափնյա անտառահատվածի մաքրման վրա՝ 125.4 մլն դրամ: