Պահեստազորի գնդապետ, ավելի քան 9 ամիս անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի որդին արդեն երկու շաբաթ Մուրացանի հոսպիտալում է: Այս մասին NEWS.am-ին ասաց Վոլոդյայի կինը՝ տիկին Մարգարիտան:

«Երկու շաբաթ առաջ տղայիս բերել են հոսպիտալ, հիմա հետազոտություններ են արվում, չգիտենք, թե կոնկրետ ինչ խնդիր ունի: Ամեն դեպքում երբ նրան տարան բանակ, թունավոր զոբ ուներ»,- ասաց նա:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի որդուն՝ Ավետիսին, զորակոչել են հունվարի 31-ին:

Հիշեցնենք, որ Ավետիս Ավետիսյանը սրտի աշխատանքի եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ ուներ (թունավոր զոբ)։ Ընտանիքը պնդում էր, որ այս պահին նա ի վիճակի չէ լիարժեք ծառայություն անցնել բանակում։ Ավետիսի հոր՝ Վոլոդյա Ավետիսյանի մարտընկերները հայտարարել էին, որ սա քաղաքական հաշվերհարդար էր Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ՝ նրա հասարակական գործունեության համար։