41-ամյա Սիրվարդ Ե.-ն մայիսի 30-ին, հրավիրվել է ոստիկանության Ավանի բաժանմունք՝  խարդախության, կեղծ փաստաթղթերի օգտագործման կասկածանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարին կեղծ անձնագրով ներկայացել է Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 21/5 հասցեում գործող էլեկտրոնիկայի խանութ եւ խաբեությամբ, կեղծ անձնագիր օգտագործելով, տեղում ապառիկ ձեւակերպել` ստանալով «Նոութբուք» համակարգիչ: Իսկ հետագայում չկատարելով վճարումները` խանութին պատճառել է 260.000 դրամի վնաս:

Կատարվում է հետաքննություն: