Մայիսի 31-ին, ժամը 23:45-ին անհայտ մեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցի հետիոտնի համար նախատեսված հատվածում վրաերթի է ենթարկել երկու աղջիկների եւ դիմել փախուստի:
Երկու աղջիկներն էլ, որոնք Ըստ նախնական տեղեկություններով հարվածի պահին անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված տեղով, մահացել են տեղում:
Դեպքի վայր են ճամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ոստիկանության հետաքննիչներ եւ դատաբժիշկներ:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, վրաերթը կատարել է սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:




























