Հայաստանում մայրական կապիտալը 5-րդ եւ հաջորդ երեխաների համար մեկ մլն դրամ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում 2013-ի պետբյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում մայրական կապիտալը կազմում է 500 հազար դրամ: Այդ միջոցները կարելի է օգտագործել միայն երեխաների համար, խիստ սահմանափակ նպատակներով (կրթություն եւ այլն): Եւս 500 հազար դրամ տրվում է առձեռն՝ երեխայի ծնվելու դեպքում:

Առաջին կամ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ նպաստ (50 հազար դրամ) 2013-ին ստացել է 41 983 ընտանիք, 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու համար՝ 6572 ընտանիք:

Ընդհանուր առմամբ՝ երեխայի ծնվելու համար 2013-ին ծախսվել է մոտ 4,5 մլրդ դրամ: