Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Հանրապետական խորհրդի եւ վարչության համատեղ նիստ, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում հանրապետական խորհուրդը հաստատել է կուսակցության 2013թ. միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը: Վարչությունը հաստատել է 2014թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը: Որոշում է կայացվել կուսակցության՝ քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման եւ առողջապության ու սոցիալական հարցերի հանձնաժողովներ ձեւավորելու վերաբերյալ:

Հանրապետական խորհուրդը եւ վարչությունը քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները: Տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական իրավիճակի քննարկում: