Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղու տներից մեկի բակում, ուժեղ քամու հետևանքով վնասվել են լոլիկի ջերմոցները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, ուժեղ քամու հետևանքով վնասվել են Է. Ա.-ի 2300 քմ լոլիկի ջերմոցի կառուցատարրերը՝ ամբողջությամբ:





























