Իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի վրա կատարած հարձակումից հետո Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույցում տեղեկություններ է հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը անընդունելի է համարել միջազգային ջրային տարածքում զինուժ օգտագործելը եւ նշել, որ այն շատ լուրջ արձագանքներ է ունենալու։
Նշենք, որ իսրայելական տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական զինուժի գործողությունների ընթացքում զոհվել է մինչեւ 19 մարդ։ Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Թուրքիան ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները։




























