Շաբաթ երեկոյան ոստիկանություն են դիմել ականատեսներ, ովքեր պատմել են, որ Լոբնենսկայա փողոցով ընթացող հարսանեկան շարասյան կողմից 10-րդ շենքի մոտակայքում կրակոցների նմանվող ձայներ են լսել:
Ոստիկաննները դեպքի վայր են ժամանել, որտեղ կանգնեցրել են մեքենաների խմբին, որից էլ, ենթադրաբար, կրակոցներ են արձակվել: Իրավապահները հարցաքննել են վարորդներին եւ ուղեւորներին, ինչպես նաեւ խուզարկել են մեքենաների սրահները, հաղորդում է «ՆՏՎ»-ն:
Նշենք, որ «կրակող շարասյուներով» միջադեպեր Մոսկվայում հաճախ են տեղի ունենում: Ապրիլի խիստ պատժի ենթարկեցին առաջին «հարսանեկան հրաձգինի»: Մերձմոսկովյան շրջանի բնակիչ Սարգիս Խաչատրյանը անցյալ տարվա վերջում հրաձգության պատճառով յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց:




























