Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 31-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 միջպետական ավտոճանապարհին` Կապան-Ճակատեն հատվածում, տեղի է ունեցել ավտովթար. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը` մոտ 30 մետր, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 35 ԼP 302 համարանիշի բեռնատարը (վարորդ Գ. Կ.-ն) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը` մոտ 15-20 մետր, ինչից ուղեւոր Մ. Հ.-ը (ծնվ.1961թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: