Բրոնքսի դպրոցների մեկի աշակերտուհին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ուսուցիչը ծաղրի է ենթարկել թեստի ընթացքում արտագրելու համար:
17-ամյա աղջկան բռնել են հեռախոսից արտագրելուց գերմաներենի թեստի ընթացքում: Ուսուցիչը վերցրել է հեռախոսն ու բղավել նրա վրա՝ ստիպելով լաց լինել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Երբ դպրոցականը փորձել է ներողություն խնդրել, ուսուցիչը հայտարարել է, որ աղջկա զղջումը բավական անկեղծ իրեն չի թվում: Այնուհետ աղջիկը մահից առաջ երկտող է գրել թեստի թերթի հակառակ կողմում եւ լքել դպրոցի շենքը: Մի որոշ ժամանակ անց նրա մարմինը գտել են Հուդզոնում:





























