Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 17.17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.11-ին Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի 29-ամյա Ռ. Մ.-ի դին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ է:





























