Հրազդանի կիրճի թունելներից մինչեւ «Երեւան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։