Սիրիական Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային գնդակոծության հետեւանքով երկու հայ է զոհվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից:

Զոհվել են Ռախել Դավիդյանն ու Միսակ Պարգեւ Փոշքեզենյանը:

Նշվում է, որ  վերջին օրերի ընթացքում Հալեպի հայաբնակ թաղամասերը պարբերաբար գնդակոծության են ենթարկվում, մասնավորապես, Նոր Գյուղ թաղամասը:

Հիշեցնենք, որ նախքան արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում 60-70 հազար հայ էր բնակվում: Կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս հատվածը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասաքում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ Դամասկոսում: