ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Սթիվենս Փոյնթ քաղաքում վթարի է ենթարկվել մարզական մեկտեղանի ՅԱԿ-55M օդանավը, փոխանցում է WSAW հեռուստաալիքը: Նշվում է, որ մանեւրներ կատարելիս թռիչքուղուց 300 մ հեռվում օդանավը բախվել է գետնին: Զոհվել է 47-ամյա օդաչուն, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավիաշոուի մնացած բոլոր ցուցսադրությունները չեն կայացել: Իշխանությունները սկսել են կատարվածի քննությունը:





























