Կանադայի Բրիտանական Կոլոuմբիա նահանգում անհայտ անձը կրակել է Cache Creek 600 ամենամյա հեծանվամարաթոնի մասնակիցների վրա, փոխանցում է CTV հեռուստաալիքը: Միջադեպի հետեւանքով վիրավորվել է 59-ամյա մի տղամարդ, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: «Այժմ քննություն է կատարվում: Ըստ ականատեսների` կրակելուց անմիջապես հետո հանցագործը մեքենայով փախել է անհայտ ուղղությամբ», - հայտնել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Քլարքը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Cache Creek 600 ամենամյա հեծանվամարաթոնը մեկնարկել էր շաբաթ օրը` Փիտ Մեդոուս քաղաքում: Մասնակիցները պետք է հասնեն Քեշ Քրիք բնակավայր, իսկ այնուհետեւ վերադառնան մեկնարկի կետ` երկու օրում հաղթահարելով 600 կմ: