Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում կայացել է երկրի նոր նախագահ Սանչես Սերենայի երդմնակալությունը, փոխանցում են տեղի լրատվամիջոցները:
«Զարգացումն անհնար է առանց ժողովրդի անվտանգությունն ապահովելու, եւ դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է միավորվել պետության շուրջ», — երդմնակալության ընթացքում հայտարարել է Սանչես Սերենան:
Ըստ նրա` «սալվադորցիները պետք է պայքարեն կազմակերպված հանցավորության, թմրավաճառության, կաշառակերության եւ բռնության բոլոր դրսեւորումների դեմ», փոխանցում է Gazeta.ru-ն:





























