Մեծ Բրիտանիայում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստրը` լեդի Մերի Սոումսը: Մերի Սփենսեր Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Բրիտանիայի բանակի հետեւակային ստորաբաժանումում, աշխատել նաեւ «Կարմիր խաչում»:

Մերին ուղեկցել է հորը մի քանի ուղեւորությունների ժամանակ: Նա հոր հետ ներկա է եղել  1945թ. Պոտսդամի կոնֆերանսին, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենի եւ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա հանգուցյալ ամուսին Քրիսթոֆեր Սոումսը Պահպանողական կուսակցության հայտնի գործիչ է եղել: