Հնդկաստանում կիրակի լույս երկուշաբթի առավոտյան 29-րդ նահանգն է հայտնվել, որը ստեղծվել է Անդհրա-Պրադեշ նահանգի հարավային հատվածից:
Նոր կազմավորումը ստացել է Տելանգան անվանումը, սակայն նրա մայրաքաղաքը առաջիկա 10 տարիների ընթացքում կմնա Հայդերաբադը, որը Անդհրա Պրադեշ նահանգի գլխավոր քաղաքն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայդերաբադի բնակիչները դրոշներով ու բաններներով դուրս են եկել փողոց եւ հրավառությամբ եւ համերգներով նշել նոր նահանգի ծնունդը: Նոր նահանգի բնակչությունը կկազմի 30 մլն մարդ:





























