Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը հրաման է ստորագրել երկուշաբթի օրվանից խորհրդարանը ցրելու եւ հուլիսի 13-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, փոխանցել է նախագահի մամուլի ծառայությունը:

Որոշման պատճառը Ալենկի Բրատուշեկի կառավարության հրաժարականն է:

Բրատուշեկը հրաժարական էր տվել մայիսի 5-ին` նախագահի պաշտոնի համար ընտրություններում «Դրական Սլովենիա» կուսակցության պարտության պատճառով:  Վարչապետը պարզաբանել էր, որ սեփական կուսակցության վստահության կորստի դեպքում անհնար է համարում նաեւ վարչապետի պաշտոնում մնալը: Այդ օրվանից նախագահ Բորուտ Պախորը քաղաքական կուսակցությոններից նոր վարչապետի թեկնածուի առաջարկ չի ստացել եւ ստիպված է եղել ցրել խորհրդարանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչապետի հրաժարականից հետո կառավարությունը տեխնիկական կարգավիճակ է ստացել, եւ մինչ իշխանության նոր մարմինների ձեւավորումը այն միայն անհետաձգելի որոշումներ է կայացնելու: